Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրը: «Իմպուլսը» սեփական հարկի տակ Գեւորգ Նռանյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Գանձասարին»: Վերջինս 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում տուրի կենտրոնական հանդիպումն «Ուլիսի» եւ «Միկայի» միջեւ: Ցավոք, խաղը չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները: Երկու թիմերն էլ չցուցադրեցին իրենց բնորոշ խաղը, գոլային պահերն էլ սակավաթիվ էին: Այդպես էլ այդ անհետաքրքիր խաղում գոլ չգրանցվեց: «Միկան» առաջատարի դիրքը զիջեց «Փյունիկին»: Հիշեցնենք, որ տուրը սկսվել էր «Բանանց»-«Շիրակ» (5-1) եւ «Կիլիկիա»-«Փյունիկ» (0-3) հանդիպումներով:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 7 | 5 | 2 | 0 | 18-4 | 17 |
2. Միկա | 7 | 5 | 1 | 1 | 12-4 | 16 |
3. Բանանց | 7 | 4 | 2 | 1 | 18-11 | 14 |
4. Ուլիս | 7 | 4 | 2 | 1 | 10-3 | 14 |
5. Իմպուլս | 7 | 3 | 1 | 3 | 6-10 | 10 |
6. Կիլիկիա | 7 | 2 | 0 | 5 | 6-13 | 6 |
7. Գանձասար | 7 | 1 | 0 | 6 | 4-15 | 3 |
8. Շիրակ | 7 | 0 | 0 | 7 | 3-17 | 0 |
Ռմբարկուները
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 5 |
Էդուարդո դո Սանթոս | «Բանանց» | 5 |
Ալբերտ Թադեւոսյան | «Փյունիկ» | 4 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 4 |
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ