Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկացմամբ` վաղը Երեւան կժամանի ԱՄՆ- փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն, որը մեկ օր առաջ այցելել էր Ադրբեջան: Ադրբեջանում Քեյդենաուն մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: