«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2010-05-12 | #87, 2010-05-13 | #88, 2010-05-14


ՀԱՅ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունաստանում ընթացող թենիսի Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն իր անդրանիկ հաղթանակը տոնեցՙ 3-0 հաշվով պարտության մատնելով Սան Մարինոյի թենիսիստներին: Հաղթանակի սկիզբը դրեց Հարություն Սոֆյանը, որը 6-4, 6-2 հաշվով պարտության մատնեց Ալբերտո Բրիգհիին:

Ավելի համառ մրցապայքարում անցավ Աշոտ Գեւորգյանի եւ Դիեգո Զոնզինիի մրցավեճը: Առաջին խաղափուլը շահեց հայ թենիսիստը (6-2), երկրորդում մրցակիցը ռեւանշի հասավ (7-5): Վճռորոշ մրցափուլում Գեւորգյանը կրկին հաջող խաղաց ու հաղթելով 6-2 հաշվով, շահեց մրցախաղնՙ ապահովելով իր թիմի ընդհանուր հաղթանակը:

Զուգախաղում էլ մեր թենիսիստները հաղթեցին: Սոֆյան-Խաչատրյան զույգը պարտության մատնեց Բրիգհի-Զոնզինի երկյակին (7-5, 7-6): Հաջորդ հանդիպումը հայ թենիսիստները կանցկացնեն մոլդովացիների հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4