Ցեղասպանության հուշարձանի կառուցման համար
Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւի կանտոնի կառավարությունը Ժնեւում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման համար մրցույթ է հայտարարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական DHA գործակալությանը, 100 հազար շվեյցարական ֆրանկ պարգեւ նախատեսող մրցույթին շվեյցարահայերի հետ կմասնակցեն նաեւ աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված 6 քանդակագործներ: Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ հուշարձանի տեղադրման համար Ժնեւի կենտրոնում երեք տեղ է առաջարկվում` Square Chantepoulet, Le Square Pradier եւ Lesplanade Theodore-de-Beze: