Երեկ երկու երկրների ակադեմիաների միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Շեշտելով, որ հայ-բելառուսական գիտական կապերը լուրջ պատմություն ունեն` Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ այժմ համագործակցությունը «նոր կարգավիճակ եւ մոտեցումներ է պահանջում»: Հայկական կողմը, պայմանագրի համաձայն, հնարավորություն կստանա ծանոթանալու Բելառուսի տեղեկատվական տեխնոլոգիաներին, տիեզերքի հետազոտությունների բնագավառին, իսկ բելառուսական կողմին առավել հետաքրքրում են Հայաստանի գիտական նվաճումները հնագիտության, ատոմային էներգիայի եւ նյութաբանության ոլորտներում:
Հ. Ա.