Շաբաթ երեկոյան, կյանքի 84-րդ տարեդարձի օրը, վախճանվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մայրըՙ Վարդանուշ Հախումյան-Նալբանդյանը:
Այրիանալով երիտասարդ հասակում, տիկին Վարդանուշը ոչ միայն հավատարիմ մնաց ամուսնու հիշատակին (նախարարի հայրըՙ Մեծ հայրենականի մասնակից Աղվան Նալբանդյանը (1915-1969) երկար տարիներ ղեկավար աշխատանքներ է վարել Հրազդանի շրջանում, երկու գումարում ընտրվել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր), այլեւ կարողացավ արժանավոր ձեւով մեծացնել իր չորս զավակներին, նրանց շրջապատելով ջերմ ծնողական ուշադրությամբ ու հոգատարությամբ, տալով պատշաճ կրթություն ու փայլուն դաստիարակություն:
Մեր ցավակցությունները Նալբանդյան սգակիր ընտանիքին:
Արտգործնախարարի մոր հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ժամը 14-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց (Երեւան, Կոզեռնի փողոց, 15):