«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը հաջող է մեկնարկել այդ երկրի շախմատի առաջնությունումՙ 3 հնարավորից վաստակելով 2,5 միավոր: Նա Հիկարու Նակամուրայի, Գատա Կամսկու, Ալեքսանդր Օնիշչուկի հետ գլխավորում է աղյուսակը: Մեկնարկային տուրում Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Բենջամին Ֆինեգոլդի հետ, ապա հաղթեց Ջես Կրային ու Իրինա Կրաշին: 4-րդ տուրում Հակոբյանը կմրցի Գատա Կամսկու հետ:

Մելիքսեթ Խաչիյանն ունի մեկ միավոր: Մեկնարկում նա հաղթեց Ալեքս Լենդերմանին, ապա պարտվեց Գատա Կամսկուն եւ Ռոբերտ Հեսին: Մեկ միավոր ունի նաեւ Լեւոն Ալթունյանը, որը հաշտություն է կնքել Սերգեյ Կուդրինի եւ Յուրի Շուլմանի հետ, պարտվել է Ալեքսանդր Ստրիպունսկուն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4