«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ»

Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց Դոնեցկի «Մետալուրգի» կազմում դառնալ Ուկրաինայի գավաթակիր, թեեւ թիմի խփած 2 գոլերից մեկի հեղինակն էր: Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ եզրափակիչ խաղում հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ ժամանակ նշանակել: Առաջին խաղակեսում «Տավրիայի» ֆուտբոլիստները 2 անգամ գրավեցին «Մետալուրգի» դարպասը: Ընդմիջումից հետո Մխիթարյանն ու Մարիո Սերժիոն վերականգնեցին հավասարակշռությունը: Գավաթի բախտը վճռվեց 96-րդ րոպեին, երբ Իդախորը գրավեց «Մետալուրգի» դարպասը:

Սիմֆերոպոլի «Տավրիայի» վերջին խոշոր հաջողությունը 1994-ին չեմպիոնի տիտղոսի նվաճումն էր: Եվ ահա 16 տարի անց թիմը դարձավ Ուկրաինայի գավաթակիր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4