«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2010-05-15 | #90, 2010-05-18 | #91, 2010-05-19


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ` ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Փարիզի այսօրվա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը իր նիստում օրակարգային է նշել Հայաստանի հարցը, որ սակայն, քննարկելու հավանականություն ունենալու առնչությամբ հստակ գնահատական չի կարող ունենալ: Հնարավոր է, որ վեհաժողովի հունիսյան նստաշրջանում բավականին երկար կուլիսային քննարկումներում միայն բարձրաձայնված հայաստանյան հարցերը դառնան մեծ օրակարգի մաս, հատկապես որ հայ-թուրքական գործընթացը սառեցված վիճակում է ու չի կարող այլեւս դիտարկվել որպես մի գործընթաց, որին ԵԽԽՎ-ն չէր ցանկանա խանգարել Հայաստանի մասին տարբեր խնիդրներ բարձրացնելով վեհաժողովում:

Հետաքրքրական է, որ այս անգամ Փարիզի հանդիպման օրակարգային առաջին հարցը գոնե նախագծային մակարդակով նշված է Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության հարցը, որի առնչությամբ պատրաստվել է ինչպես զեկույցի, այնպես էլ բանաձեւերի նախագիծ:

Հայաստանի հարցն օրակարգի նախագծում նշված է Վրաստանի, Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքներին առնչվող հարցի, Ալբանիայի մոնիտորինգային արդյունքների քննարկումից հետո: Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր անդրադառնալու է նաեւ Մոլդովային, Բոսնիա-Հերցեգովինային, Թուրքիայի հետ հետմոնիտորինգային երկխոսությանը, նաեւ հոկտեմբերի 19-20-ին Երեւանում նախատեսված Ժողովրդավարության ապագայի հարցերի համաժողովին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4