Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կողմից իրականացվող անվտանգության գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարությունից պարգեւատրվել են մեդալներով եւ պատվոգրերով: Արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` հենց հայ խաղաղապահների ձեռքերով կառուցված հայկական մատուռի առջեւ: