«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2010-05-15 | #90, 2010-05-18 | #91, 2010-05-19


«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ» ԽԱՂԱՂ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Երեկ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում բացվեց «Իսլամական խորհրդաժողով կազմակերպության» (ԻԽԿ) արտգործնախարարների 37-րդ նստաշրջանը, որին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների 80 պատվիրակություններ, այդ թվումՙ ադրբեջանականը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն հայտարարել է, որ ԻԽԿ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին», նշել է Իհսանօղլուն` «բնականաբար» չանտեսելով իսլամական Ադրբեջանի շահը:

ԻԽԿ արտգործնախարարների հերթական նստաշրջանը կշարունակվի եւս երեք օր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4