Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 4-րդ տուրում մրցաշարի առաջատարներ Վարուժան Հակոբյանի եւ Գատա Կամսկու մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ մյուս առաջատարներըՙ Հիկարու Նակամուրան ու Ալեքսանդր Օնիշչուկը: 3 միավոր վաստակած նշված 4 շախմատիստներին միացան նաեւ Յուրի Շուլմանը, Լարի Քրիստիանսենը եւ Ալեքսանդր Ստրիպունսկին: Շուլմանը հաղթեց Հեսին, Ստրիպունսկին առավելության հասավ Յան Էլվեստի նկատմամբ, իսկ Քրիստիանսենը պարտության մատնեց Ալեքսանդր Շաբալովին:
1,5-ական միավոր են վաստակել Մելիքսեթ Խաչիյանն ու Լեւոն Ալթունյանը: Խաչիյանը հաշտություն կնքեց Գրեգորի Կայդանովի հետ, Ալթունյանը ոչ-ոքի խաղաց Վինայ Բհաթի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ