ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Բեթի Մքքոումն ու Թիմ Ուալզը դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` ստեղծելու հիմնադրամ, որը կօգնի իրաքահայերին Հայաստան տեղափոխվելու համար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Մքքոումը նշել է. «ԱՄՆ-ի շահերին համապատասխանում է, որ Իրաքի քրիստոնյա հայ փախստականները խաղաղ եւ անվտանգ նոր կյանք սկսելու հնարավորություն ունենան: Կարծում եմՙ Միացյալ Նահանգները պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերի` ապահովելու համար իրաքահայության հաջող տեղահանումն ու ինտեգրումը Հայաստանի հասարակությունում»:
Պետքարտուղարին հղված նամակը ստորագրել են նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը Հանրապետական կուսակցությունից, Քոլին Փիթերսոնը, թեեւ չի ստորագրել, բայց իր աջակցությունն է հայտնել եւ միացել է առաջարկին: