Մոսկվայի հարավարեւելյան մասում գտնվող դպրոցներից մեկն այսուհետեւ կկոչվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով:
Ռուսաստանում հրատարակվող հայկական «Երկրամաս» թերթի հաղորդմամբՙ այդ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, հաշվի առնելով թիվ 481 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի առաջարկը:
Ուսուցիչների խոսքովՙ կրթական հաստատության անվանակոչումը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել սովորողների հայրենասիրական ոգին:
Հ. Ա.