«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ԱՆՀԱՋՈՂ ՏՈՒՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրն անհաջող էր Վարուժան Հակոբյանի համար: Նա սեւերով պարտվեց մրցաշարի առաջատարներից մեկինՙ Ալեքսանդր Օնիշչուկին: Այդ հաջողության շնորհիվ Օնիշչուկը վաստակեց 4 միավոր եւ Գատա Կամսկու հետ գլխավորեց աղյուսակը: Իսկ Հակոբյանը 3 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական: Գատա Կամսկին հաղթեց մյուս առաջատարինՙ Լարի Քրիստիանսենին:

Տուրն անհաջող էր նաեւ մյուս հայ շախմատիստների համար: Մելիքսեթ Խաչիյանը պարտվեց Ալեքսանդր Շաբալովին, Լեւոն Ալթունյանը զիջեց Բենջամին Ֆինեգոլդին: Խաչիյանն ու Ալթունյանն ունեն 1,5-ական միավոր: 3,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Հիկարու Նակամուրան, Յուրի Շուլմանը, Ալեքսանդր Ստրիպունսկին եւ Ջես Կրայը: Նակամուրան ու Շուլմանը խաղաղ դաշն կնքեցին: Հաշտություն կնքեց նաեւ Ստրիպունսկին Ալեքս Երմոլինսկու հետ մրցավեճում: Իսկ Կրայը հաղթեց Յան Էլվեստին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4