Կառավարության որոշմամբ երեկ պաշտոնից ազատվել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Իր ազատման դիմումը նա ներկայացրել էր մի քանի օր առաջ: Նրա փոխարեն Շիրակի մարզպետ է նշանակվել Աշոտ Գիզիրյանը: Ինչպես երեւում է, հայրենի ոստիկանությունը դարձել է պետական կադրերի գլխավոր բանկը: