Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ այլք, աշխատանքային այցով մեկնում է Բելգիա: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Բելգիայում Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա Եվրոմիության, ՆԱՏՕ-ի ղեկավար պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 27-ին: