«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2010-05-21 | #94, 2010-05-22 | #95, 2010-05-25


ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն հայտարարում են Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ» Էս-Էյ-ի հետ համագործակցության պայմանագրի կնքման մասին, որն ուղղված է «Հայփոստ»-ի զարգացմանը: «Լա Փոստ» Էս-Էյ-ի աջակցությամբ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն մտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, որը կառաջարկի ժամանակակից փոստային եւ հարակից ծառայություններ ինչպես ՀՀ քաղաքացիներին այնպես էլ այլ երկրների անհատներին եւ ընկերություններին, ովքեր ընտանեկան, սոցիալական եւ տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ:

«Հայփոստ» ՓԲԸ, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ», ԲԻՎԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4