«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2010-05-22 | #95, 2010-05-25 | #96, 2010-05-26


«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՄԻԱՎՈՐԵԼ Է «ՎԱՂԱՐՇՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ «ԿՈՄԻՏԱՍ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՏ

«Յունիբանկ»-ը միավորել է «Վաղարշյան» եւ «Կոմիտաս» մասնաճյուղերը մեկ ստորաբաժանման ներքո, որը կգործի որպես «Կոմիտաս» մասնաճյուղ: Ս.թ. մայիսի 24-ից «Վաղարշյան» մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն «Կոմիտաս» մասնաճյուղում, որը գտնվում է ք.Երեւան, Կոմիտասի 15/2 հասցեում: Մասնաճյուղերի միավորման արդյունքում «Վաղարշյան»-ի հաճախորդները հնարավորություն են ստանում սպասարկվելու երկարացված ռեժիմով: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր` «Կոմիտաս»-ը, «Ամիրյան»-ը եւ «Մալաթիա»-ն, հաճախորդներին սպասարկում են 9:15-ից մինչեւ 20:30-ը, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:

Հաշվի առնելով երկու մասնաճյուղերի իրար մոտ գտնվելու փաստը, «Վաղարշյան»-ի հաճախորդների սպասարկման տեղափոխումը «Կոմիտաս» մասնաճյուղ հաճախորդներին որեւէ անհարմարություն չի պատճառի:

«Յունիբանկ»-ի գործունեության առանցքային ուղղությունը մանրածախ բիզնեսն է: Դրանով պայմանավորված բանկը օրական սպասարկում է մի քանի հազար հաճախորդի: 2009թ.-ին «Յունիբանկ»-ն իրականացրել է 1,7 մլն գործարք: Այդ իսկ պատճառով բանկը խիստ պահանջներ է առաջադրում մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ:

2009թ.-ի արդյունքներով «Կոմիտաս» մասնաճյուղը ճանաչվել է «Յունիբանկ»-ի համակարգում ամենարդյունավետ աշխատող մասնաճյուղը, իսկ մասնաճյուղի կառավարիչ Արամ Համբարձումյանը` 2010թ.-ի ապրիլ ամսվա «Լավագույն կառավարիչ»:

Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի քանակը կազմում է 33: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: 2010թ.-ին բանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ գործող մասնաճյուղերի վերակառուցման աշխատանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4