Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ դե Դեկերի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի նախագահը գոհունակությամբ է խոսել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերությունների մասին: Նախագահը հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական համագործակցությանն ինչպես Եվրոմիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:
Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխայցելությունների ակտիվացման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացներին:
Եվ ոչ մի խոսք, գոնե պաշտոնապես, Եվրոխորհրդարանի 2216 բանաձեւի մասին:
Ա. Հ.