Փոթիում մայիսի 28-ին տեղի կունենա Կովկասում առաջին արդյունաբերական ազատ գոտու պաշտոնական բացումը` Ras Al Khaimah Investment Authority, RAKIA (Արաբական միացյալ էմիրություն) ընկերության կողմից` Վրաստանի կառավարության աջակցությամբ: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ներկա դրությամբ ավելի քան 20 ընկերություններ արտոնագրեր են ձեռք բերել, որոնցով թույլատրվում է գործունեություն ծավալել այդ տարածքում: Այդ ընկերությունների ներկայացրած երկրներից են Իրանը, Հայաստանը, Միացյալ էմիրությունները, Կորեան, Ադրբեջանը:
Փոթիի ազատ գոտում արդեն ներդրվել է ավելի քան 200 մլն դոլար` 300 հա տարածքի վրա: Տարածքում նախատեսված են բիզնես կենտրոններ, ապրանքների պահպանման պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ:
Ա. Հ.