«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ՏԻԳՐԱՆ ՂԱՐԱՄՅԱՆԻՆ

Ֆրանսիայում բնակվող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը գերազանց հանդես եկավ Հոլանդիայի Մաստրիտ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ուկրաինացի Եվգենի Միրոշնիչենկոյից եւ դարձավ մրցաշարի հաղթող:

Ղարամյանն իր վարկանիշով (2632) մրցաշարի 100 մասնակիցների մեջ զիջում էր միայն ուկրաինացի գրոսմայստերներ Եվգենի Միրոշնիչենկոյին (2684) եւ Սերգեյ Ֆեդորչուկին (2646): Նա հաղթեց Նիլս Նիջսին, Դիրկ Շուհին, Մհեր Հովհաննիսյանին, Ֆրիսո Նիյբոերին ու Դան Բրանդենբուրգին: Տիգրանի հետ մրցավեճում միայն ուկրաինացի Եվգենի Միրոշնիչենկոյին եւ շվեդ

Էմանուել Բերգին հաջողվեց կեսական միավոր վաստակել:

5,5-ական միավորով 3-5-րդ տեղերը զբաղեցրին Ֆրիսո Նիյբոերը, Սերգեյ Ֆեդորչուկն ու Բենջամին Բոկը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացրած միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (2482) 5 միավորով գրավեց 7-րդ տեղը: Միակ պարտությունը նա կրեց Տիգրան Ղարամյանից 3-րդ տուրում: Մհերը հաղթեց Գիլբերտ Վրանխենին, Ռիչարդ Մասիոլին ու Բեռնհարդ Սինզին, հաշտություն կնքեց Իվո Տիմերմանի եւ Բրունո Լաուրենտի հետ: Առաջին տուրում էլ նրան հաղթանակ գրանցվեց, քանի որ մրցակիցը չէր ներկայացել հանդիպմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4