«Ուրախ եմ, որ արդարությունը հաղթել է», ասաց ԳԿ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործով դատավարությանը: Լ. Ավագյանը դպրոցի անչափահաս աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: «Ազգի» դիտարկմանը, որ արդարությունը մասամբ հաղթանակեց, որովհետեւ դպրոցի տնօրենն էլ է հաճախ բռնություն գործադրել աշակերտուհիների նկատմամբ, իսկ մանկավարժական անձնակազմը տեղյակ էր ու ոչինչ չի ձեռնարկել, Աշոտյանն ասաց, որ տնօրենի պաշտոնվարման հարցը կքննարկվի նախարարությունում, եթե նրա վերաբերյալ տրամադրված նյութերն իրականությանը համապատասխանեն:
«Հատուկ դպրոցների համակարգում ունենք կառավարման, կադրային խնդիր», ասաց նա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ