Երեկ կոնգրեսական Ադամ Շիֆֆը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունից փրկվածների առաջին 4 պատմությունը: Դրանք ընտրված են այն բազմաթիվ պատմություններից, որոնք կոնգրեսականը հավաքում է Կոնգրեսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաշվետվության մեջ ներառելու նպատակով:
«Անհնար է գտնել հայկական մի ընտանիք, որը Ցեղասպանության չի ենթարկվել, եւ սա հարմար առիթ է, որպեսզի նրանց պատմություններն ու ապրումները ներառենք ազգային հաշվետվության մեջ: Հույս ունեմ եւս մի քանի պատմություն գտնել, որպեսզի կոնգրեսականներին պատմեմ Հայոց ողբերգության մասին, որպեսզի նրանք հասկանան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը», ասված է Շիֆֆի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ: