«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2010-05-26 | #97, 2010-05-27 | #98, 2010-05-28


ԵՐԵՔՈՎ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ

Հայաստանցի 3 շախմատիստուհիներ են մասնակցում Թբիլիսիում անցկացվող Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի խաղարկությանը: Անցկացված 2 տուրից հետո նրանք երեքով ընդամենը մեկ հաղթանակ են տոնել: Այն իր օգտին է գրանցել ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը: Նա 2-րդ տուրում պարտության է մատնել վրացի շախմատիստուհի Մարիամ Տեւզաձեին: Առաջին տուրում Լիան պարտվել էր վրացի միջազգային վարպետ Լելա Ջավախիշվիլուն:

Մեր մյուս երկու շախմատիստուհիներն առայժմ միայն պարտություններ են կրել: Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը զիջել է ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային եւ վրացի Դեա Գոգիշվիլուն: Իսկ Մարիա Գեւորգյանը պարտվել է ադրբեջանցի Գուլնար Մամադովին ու վրացի Մերի Ժորժոլիանիին:

2 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում են Սոպիո Նիկոլաձեն, Աննա Մուզիչուկը, Բելա Խոթենաշվիլին, Միրանդա Միկաձեն, Մակա Պուրցելաձեն, Սոֆիկո Գուրամիշվիլին եւ Մերի Արաբիձեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4