Փոքր բիզնեսի վարկավորումը հանդիսանում է «Յունիբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկը եւ մանրածախ բանկային շուկայում առաջնային դիրք զբաղեցնելու ռազմավարության կարեւոր բաղադրիչը: Հաշվի առնելով այն փաստը, որ շատ ձեռնարկություններ տնտեսական ճգնաժամից հետո վերականգնման համար լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն, «Յունիբանկ»-ը, փոքր ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով, մշակել է մի շարք նոր վարկատեսակներ, որոնց անվանումներն արդեն իսկ խոսում են իրենց մասին: Փոքր բիզնեսի համար նախատեսված «Էքսպրես» վարկը տրամադրվում է պարզեցված փաստաղթղաշրջանառությամբ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 6 մլն դրամ կամ 15 000 դոլար/եվրո: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, եթե վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 17%` ԱՄՆ դոլարով եւ 14%` եվրոյով տրամադրվելու դեպքում: Վարկի ժամկետը կազմում է 48 ամիս:
«Անմերժելի» վարկի տրամադրման դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում հաճախորդի վարկային պատմությանը: Այս վարկը եւս տրվում է պարզեցված փաստաղթղաշրջանառությամբ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 50 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը, համապատասխանաբար, 17% եւ 14%: Վարկի ժամկետը կազմում է 48 ամիս:
«Ստանդարտ» վարկը նախատեսված է նվազագույնը մեկ տարի փաստացի գործունեություն ծավալած զարգացող փոքր բիզնեսի համար: Այս վարկատեսակի գումարը կազմում է սկսած 15 000 մինչեւ 50 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը` 16% դոլարի դեպքում եւ 13% եվրոյի դեպքում:
Բանկի վարկային պորտֆելի զգալի մասը` մոտ 40 մլրդ դրամը, ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Բիզնես-վարկերի պորտֆելի աճն այս տարվա առաջիմ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 86%: «Յունիբանկ»-ի վարկատեսակները մասսայականություն են վայելում մարման երկար ժամկետների, մատչելի տոկոսադրույքների եւ վարկային հայտերի քննարկման սեղմ ժամկետների շնորհիվ:
«Յունբանկ»-ի վարկատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն 85-80 հեռախոսահամարով կամ այցելել բանկի կայքէջը` www.unibank.am: