Անատոլիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Լուիջի Պադովեզոյին դանակահարել են թուրքական Իսկանդերուն քաղաքում` իր սեփական տանը: Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Որոշ լրատվամիջոցների տվյալներովՙ սպանությունը կատարել է նրա անձնական վարորդը: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Հիշեցնենք, որ սա Թուրքիայում կաթոլիկ հոգեւորականի սպանության առաջին դեպքը չէ: 2006թ. սեւծովյան Տրաբզ քաղաքում սպանվել էր տեղի եկեղեցու քահանա Անդրեա Սանտրոն:
Report.am