«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ

Անցած քառօրյայում կառավարության նախաձեռնությամբ էր բերվել եւ ընդունվել էր ընտրական օրենսգրքի այն փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր ընտրությունների ժամանակ առաջադրված բոլոր թեկնածուների` համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, պատգամավորի, նախագահի թեկնածուների անձեռնմխելիությունը օրենսդրորեն հանել: Հայաստանի նախագահը այս օրենքը չէր ստորագրել եւ հետ էր վերադարձրել ԱԺ` նրա վերապահումները վերաբերում են նախագահի թեկնածուների անձեռնմխելիությանը, ավելի ստույգՙ նախագահը դեմ էր նախագահի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելուն եւ առաջարկներ էր ներկայացրել այս առթիվ: Երեկ սկսված քառօրյայում ԱԺ-ն քննարկեց նախագիծը` նախագահի առաջարկներով, որը ներկայացրեց Ազգային ժողովում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նախագծի առիթով հնչած առաջարկներից ամենաճիշտն այս պահին համարվեց Ռաֆիկ Պետրոսյանի առաջարկը` նախագահի առարկություններով ընդունել օրենքը. «Եթե հետագայում օրենսդիրը հարմար կգտնի այլ առաջարկ կամ նախագիծ բերել, կարող է հանգիստ բերել ԱԺ եւ ընդունել», նկատեց Գ. Իսագուլյանը: Ի դեպ, օրենքի ընդդիմախոսներին նա հիշեցրեց պատգամավորական այն նախընտրական խոստումները, թե գանք խորհրդարան, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծ ենք առաջարկելու. «Ուրեմն եւ այդ պահն էլ կա», ակնարկեց նա:

Չնայած տեսակետներ են հնչում, որ մեր երկիրը դեռեւս պատրաստ չէ անձեռնմխելիությունը հանելու, դա ընտրությունների ժամանակ կարող է վերածվել թեկնածուի հանդեպ ոտնձգությունների եւ այլն, սակայն այս օրենքն արդեն ընդունվել էր նախորդ քառօրյայում եւ հազիվ թե նախագահի առաջարկներով օրինագիծը չքվեարկվի եւ չընդունվի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4