«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸՙ ՀԲ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Հայաստանի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագիրը ճանաչվել է Համաշխարհային բանկի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» մրցույթի 2010-ի 12 հաղթողներից մեկը: Այս մասին տեղեկացանք Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից: Մեզ տրամադրած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ կապակցությամբ ՀԲ տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Օլիվյե Լը Բերը նախարար Մանուկ Վարդանյանին է հանձնել պատվոգիր: Մանուկ Վարդանյանը, կարեւորելով այս ծրագիրը, նշել է, որ այն նախապատրաստվել է արագացված ընթացակարգով եւ նպաստել Հայաստանինՙ դիմագրավելու համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Այս ծրագրով նախատեսվող 250 կմ ճանապարհներից նորոգվել է 150 կմ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր: Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ծրագրով նախատեսվում է կառուցել մոտ 190 կմ ճանապարհ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4