«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԳԵԼՖԱՆԴԻՆ

Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթող դառնալ իսպանական Լեոն քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում, որին մասնակցում էին չորս շախմատիստներ: Մասնակիցները զույգեր էին կազմել եւ 4 պարտիայից բաղկացած մրցախաղում պետք է որոշեին եզրափակիչի ուղեգրերի տերերին:

Արոնյանը 2,5-1,5 հաշվով հաղթեց Լենիեր Դոմինգեսին: Առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, 4-րդում Արոնյանը հաղթեց սպիտակներով:

Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը Բորիս Գելֆանդն էր, որը 3,5-2,5 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիսկո Վալյեխոյին: Գելֆանդի հետ առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Արագ շախմատի հաջորդ երկու պարտիաներում մրցակիցները մեկական հաղթանակ տոնեցին: Նշանակվեց կայծակնային 2 պարտիա, որոնցում հաղթելով, Բորիս Գելֆանդը 4-2 հաշվով շահեց մրցախաղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4