«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Գեւորգ Հարությունյանն ու Հրայր Սիմոնյանը: 7 տուրից հետո Հարությունյանը 5 միավորով 24-րդ տեղում է, իսկ Սիմոնյանը 70-րդ հորիզոնականն է զբաղեցնում 4,5 միավորով:

Հարությունյանը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակովՙ պարտության մատնելով հնդիկ շախմատիստներին: 5-րդ տուրում նա պարտվեց ռուսաստանցի Դմիտրի Կոկարեւին: Հաջորդ տուրում հայ շախմատիստը հաղթեց Տիրտոյին, այնուհետեւ հետեւեց պարտություն ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւից: Սիմոնյանը տոնել է 3 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտել է ոչ-ոքի, կրել է մեկ պարտություն:

6,5 միավորով առաջատարը ռուսաստանցի Դմիտրի Կոկարեւն է: 6 շախմատիստ վաստակել է 6 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4