«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2010-06-05 | #104, 2010-06-08 | #105, 2010-06-09


ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԵՎԱ ՌԻՎԱՍԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԵՎՐՈՏԵՍԻԼԻ ՀԱՂԹՈՂ

Եթե Եվրոտեսիլի հաղթողին ընտրեր բնակչությունը, ապա առաջին տեղում կհայտնվեր ոչ թե գերմանուհի Լենա Մայերը, այլ Հայաստանի ներկայացուցչուհի Եվա Ռիվասը: Այս հետեւությանն են հանգել Բոննի «Մարանկոն» ինստիտուտի փորձագետները վիճակագրական վերլուծությունից հետո:

Գերմանական Morgenpost թերթը գրում է, որ ամեն երկիր կատարողին տալիս է 1-12 միավոր: Լենա Մայերը 30 երկրից ստացավ 246 միավոր, 5 երկրիցՙ ոչ մի միավոր: Ամեն երկրի միավորները վերածում են տոկոսների (1 միավորը հավասար է 1,72 %), ստացված գումարը բազմապատկում են բնակչության թվով եւ ստանում «ճշգրտված» թիվ: Լենան Եվրոպայում ուներ 76,76 մլն երկրպագու, ուստի ստացել է հանդիսականների քվեների 9,82 տոկոսը:

Թերթը նշում է, որ 141 միավորով 7-րդ տեղը գրաված Հայաստանը ստացավ քվեների 10,42 տոկոսը: Եվա Ռիվասի երկրպագուների թիվը 81,48 մլն էր, միայն Ռուսաստանումՙ 29,73 մլն, Գերմանիայումՙ 9,89 մլն:

«Մարանկոն» ինստիտուտի կայքէջում աղյուսակը ներկայացնում է քվեների բաշխումը եւ կատարողների ստացած տոկոսները:

Բեռլինի գլխավոր թերթի հրապարակման էությունն այն է, որ մարդիկ մրցույթի հաղթող են ընտրել հենց Եվային (81,48 մլն ձայն-10,42 %), իսկ Լենան, ըստ վիճակագրության, զբաղեցրել է 2-րդ տեղը (76,76 մլն ձայն-9,8 %): Բայց միայն ժյուրիի գործոնի շնորհիվ Լենան հռչակվեց հաղթող:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4