«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2010-06-05 | #104, 2010-06-08 | #105, 2010-06-09


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Գեւորգ Հարությունյանը սպիտակներով հաղթեց հնդիկ շախմատիստ Կրիշնան Սարավանային: Գեւորգը 6 միավորով 351 մասնակիցների մեջ գրավում է 10-րդ տեղը: Հրայր Սիմոնյանը պարտվեց Ռակեշ Կուլկարնիին ու 4,5 միավորով նահանջեց 110-րդ հորիզոնական:

7 միավորով առաջատարը ռուսաստանցի Դմիտրի Կոկարեւն է: Նա ոչ-ոքի խաղաց իր հայրենակից Պավել Մալետինի հետ: 6,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են ռուսաստանցիներ Դմիտրի Բոչարովը, Ալեքսեյ Դրեեւն ու Պավել Մալետինը, բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արգենտինան ներկայացնող Անտոն Կովալյովը, հունգարացի Զոլթան Վարգան, Բրազիլիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆիեռը եւ ղազախստանցի Ռուստամ Խուսնուտդինովը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4