Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում են ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը եւ ՀՖՖ հավաքական թիմերի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Էդգար Մանուկյանը, մեկնել է Յոհանեսբուրգ: Այստեղ հունիսի 9-10-ը տեղի կունենա ՖԻՖԱ-ի 60-րդ համագումարը, որում կներկայացվի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2009-ի կատարված աշխատանքների եւ ֆինանսական գործունեության հաշվետվությունը, կհաստատվի 2011-2014-ի հեռանկարային բյուջեն, կքննարկվեն այլ հարցեր:
Համագումարի մասնակիցները ներկա կգտնվեն 2010-ի աշխարհի առաջնության բացման արարողությանն ու ՀԱՀ-Մեքսիկա հանդիպմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ