Հունիսի 13-15-ը պաշտոնական այցով Վրաստանում կլինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Չավուշօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեի, փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլու, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ փախստականների ու բնակեցված հարցերով պետնախարար Կոբա Սուբելիանիի հետ:
Քննարկումներ են նախատեսված նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլու, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, Աջարիայի կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեի հետ:
Ա. Հ.