Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջը տեղի ունեցող զարգացումներին եւ գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանըՙ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հունիսի 9-ի Իրանի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը: «Հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնեցված լուծումների», նշել է Բալայանը:
Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բանաձեւն արդեն որակել է «թաշկինակ, որով կարելի է սրբել թուքն ու նետել աղբարկղը»:
Հ. Ա.