Մոսկվայում երեկ կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խուրհուրդների քարտուղարների նիստից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են անհապաղ օգնություն ցուցաբերել կազմակերպության անդամ Ղրղզստանին: Սա նշանակում է, որ Ղրղզստանում կարող են հայտնվել նաեւ հայկական զորամիավորումները: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը: