«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՍԱՐԳՍՅԱՆ-ՄԵԴՎԵԴԵՎ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ հունիսի 17-19 նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ նախագահը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երեւանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը:

Նախագահը նաեւ ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300- ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4