«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ԳԱԲՐԻԵԼԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Իսպանիայում ավարտվեց Ռուի Լոպեսի հուշամրցաշարը, որի մրցանակներն էին վիճարկում 8 շախմատիստներ: Ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով կուբացի Մանուել Պերես Կանդելարիոյի հետ, Գաբրիել Սարգսյանը 4 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա տարավ երկու հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն (Վլադիմիր Մալախովից):

Մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը, որն ավարտական տուրում պարտության մատնելով Պիա Կրամլինգին, վաստակեց 6 միավոր: Նրանից 1,5 միավոր հետ մնացին Ֆաբիանո Կարուանան եւ Վլադիմիր Մալախովը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Իվան Սալգադոյին եւ Դեյսի Կորիին: Սալգադոն 4 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Նրան հաջորդում են Կանդելարիոնՙ 2, Կրամլինգըՙ 2 եւ Կորինՙ 1 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4