ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժանմունքի քննիչ Հայկ Դելեյանի որոշմամբ կարճվել է «Հայէկոնոմբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի (գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր) եւ «Նարեկ» ԲԲԸ-ի տնօրեն Արտաշես Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում էին «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ: Քննիչի որոշմամբ, քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Նրանք մեղադրվում էին նաեւ սպանության սպառնալիքի, ինչպես նաեւ զենք, զինամթերք ապօրինի պահելու մեջ: