«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2010-06-19 | #114, 2010-06-22 | #115, 2010-06-23


ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՆՈ՞ՒՄ Է

Հունիսի 22-ին Իսրայել է ժամանել թուրք զինվորականների մեծ պատվիրակություն` ավարտելու Իսրայելից գնած անօդաչու հետախուզական ինքնաթիռների ընդունումը, այս մասին հաղորդում է News.am-ը` հղում անելով թուրքական «Զաման»-ին: Նախատեսվում է, որ թուրք զինվորականները 10-15 օր կմնան իսրայելական ռազմական բազայում` փորձարկելու Heron տեսակի 4 հետախուզական ինքնաթիռները եւ նրանց կայանները:

Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից 180 մլն դոլար արժողությամբ 10 Heron անօդաչու ինքնաթիռ է գնել, որոնք պետք է օգտագործվեն PKK-ի դեմ: 2010-ի փետրվարի վերջին այս ինքնաթիռներից 6-ը արդեն տեղափոխվել էին Թուրքիա, եւ չնայած թուրք-իսրայելական ճգնաժամին, փաստորեն, գործարքն այնուամենայնիվ կայացավ, ինչը կարող է վկայել, որ լարվածությունը երկու «նախկին դաշնակիցների» միջեւ կարծես թե վերանում է` մանավանդ հաշվի առնելով, որ Իսրայելը համաձայնել է վերացնել Գազայի ցամաքային շրջափակումը: Ի դեպ, Գազայի միջադեպի անցկացվելիք քննության կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Բարաքը խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին հետաձգել դրանք. «Մոտ ժամանակներում Իսրայելը Գազայի շրջափակման վերացման ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկի, Լիբանանում արդեն մի նավ պատրաստվում է ուղեւորվել Գազա», նշել է Բարաքը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4