«Յունիբանկ»-ի կողմից իրականացվող սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկման նախագիծը մոտենում է ավարտման փուլին: Պրոցեսինգային կենտրոնի գործարկումը բանկը նախատեսել է 2010թ.-ի հուլիսին: Սեփական կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալը եւ հաճախորդներին առաջարկել վարկային քարտերի առավել գրավիչ պայմաններ: Նոր, ժամանակակից պրոցեսինգային կենտրոնի հզորության օգտագործումը միաժամանակ կբարձրացնի անվտանգության մակարդակը եւ կբարելավի քարտերի սպասարկման որակը:
Սեփական պրոսեցինգային կենտրոնի կառուցման որոշումը «Յունիբանկ»-ի կողմից ընդունվել էր մեկ տարի առաջ: Այդ նախագծի իրականացմանն ուղղված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն դոլար: