«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2010-06-22 | #115, 2010-06-23 | #116, 2010-06-24


ԱԼԲԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ, ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիսի 20-22-ը Հունաստանում, Կիպրոսում եւ Ալբանիայում Հայաստանի դեսպան (նստավայրըՙ Աթենք) Գագիկ Ղալաչյանն այցելել է Ալբանիայի Հանրապետություն: Ըստ ԱԳՆ տեղեկատվության, հունիսի 21-ին դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի Հանրապետության նախագահ Բամիր Թոփիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցում տեսակետներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ:

Հայաստանի դեսպանը նույն օրը հանդիպումներ է ունեցել Ալբանիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտոնատար այլ անձանց հետ:

Իլիր Մետայի հետ հանդիպմանը դեսպանը կարեւորել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարավորություն կտա նախանշել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը: Ալբանիայի արտգործնախարարն ընդունել է նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ զրույցում կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկել բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները: Նկատի ունենալով, որ Հայաստանի ԱԺ նախագահը Ալբանիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այցն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4