Արեւմտյան Հայաստանի Մանզոր լեռան ստորոտից մինչեւ Արածանի, Երզնկայի, Բինգյոլի շրջան ձգվում է Դերսիմը, որը համարվում է ամենակուսական տարածքը ամբողջ պատմական Հայաստանում: Այդ տարածքում այսօր ապրում են զազաներ, մի ժողովուրդ, որի հարեւանությամբ են գտնվում Սանասարասարը, Բաղդասարաձորը եւ, ոմանց կարծիքով, «Սասունցի Դավիթ» էպոսը գրվել է հենց այս տարածքում:
Երեկ լրագրողները հանդիպեցին զազա բանահավաք երաժիշտ-կատարողներ Միքայել Ասլանի, Լեւնետ Գյունեշի եւ Զաֆար Քուչուքի հետ, որոնք չորս տարի շարունակ փորձել են տարբեր վայրերից հավաքել ու ձայնագրել Դերսիմի տարածաշրջանի հայկական երգերը: 11 երգից բաղկացած ձայնասկավառակի շնորհանդեսը եւ համերգը կկայանա հունիսի 25-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում: Բանահավաքների մասին պատմող ամբողջական նյութը կարդացեք «Ազգի» ինտերնետային էջում: