Ինչպես պարզ է դարձել երեկ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քվեարկության արդյունքով` Հայաստանի հարցերով ԵԽԽՎ նոր համազեկուցող է ընտրվել շվեդ Գորան Լինդբլադը: Հիշեցնենք, ինչպես նախօրորք տեղեկացրել էր «Ազգը» , նախկին համազեկուցող Կոլոմբիեն «պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ» դադարեցրել էր աշխատանքը: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող ընտրված Լինդբլադը «հայտնի» է նրանով, որ այս տարվա փետրվարին շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որում «2008-ի մարտի մեկի իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում է որպես պետական հեղաշրջման տարրեր պարունակող»:
Հ. Ա.