Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում:
Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարը հունիսի 23-ին արդեն եղել է Ադրբեջանում, երեկ այցելել է նաեւ Վրաստան:
Ա. Հ.