Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի պատվիրակները: Մեր 12 բռնցքամարտիկներից 8-ն արդեն հաղթահարել են նախնական փուլի արգելքները ու մտել են քառորդ եզրափակիչ: Նրանցից վանաձորցի ծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը երեկ ռինգում կրկին հաղթանակ տոնեց եւ մտնելով կիսաեզրափակիչ, իր համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալՙ առաջին պարգեւին արժանացնելով մեր հավաքականին: Ռինգում մեր բռնցքամարտիկների գործողությունները ղեկավարում է հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ