«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2010-06-23 | #116, 2010-06-24 | #117, 2010-06-25


ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Երեկ Ջերմուկում մեկնարկեց շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ փուլի մրցաշարը, որը միաժամանակ նվիրվում է շախմատային կոմպոզիցիաների արքա Հենրիկ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին եւ մասնակիցներին ողջույնի խոսքերով դիմեցին ՀՀ նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Առաջին տուրում մեր շախմատիստուհիներին լուրջ մրցակցուհիներ էին բաժին ընկել: Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղում էր չինացի Սյու Յուհուայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով մրցում էր Մայա Չիբուրդանիձեի հետ:

Մեկնարկը հաջող էր հայ շախմատիստուհիների համար, որոնք հաղթեցին մրցակցուհիներին: Ընդհանրապես առաջին տուրը շատ արդյունավետ էր: Նանա Ձագնիձեն հաղթեց Անտոանետա Ստեֆանովային, Շեն Յանը պարտության մատնեց Հոու Յիֆանին, Բաիրա Կովանովան էլ առավելության հասավ Մարթա Ֆիեռոյի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցվեց Պիա Կրամլինգ-Տատյանա Կոսինցեւա պարտիայում:

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Մկրտչյանը սպիտակներով կխաղա Մարթա Ֆիեռոյի հետ, իսկ Դանիելյանի մրցակիցը կլինի Նանա Ձագնիձեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4