«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2010-06-24 | #117, 2010-06-25 | #118, 2010-06-26


ՓԱՐԻԶՈՒՄՙ ՋԱԶԻ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փարիզում մայիսի 30-ին ավարտված Սեն-Ժերմեն-դե-Պրե ջազային փառատոնի օրերին «Լեզ Էդիտոր» (խմբագիրները) կաֆեի դահլիճում ֆրանսահայ երգահան եւ փիլիսոփա Անդեր Մանուկյանը, ով «Սյուպերսթարի» ֆրանսիական տարբերակի ժյուրիի անդամ է, խոսել է ընդհանրապես երաժշտության, կյանքի եւ մասնավորապես ջազի եւ փիլիսոփայության փոխհարաբերության մասին:

Այս մասին տեղեկացնելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարը հավելում է, որ Մանուկյանը դաշնամուր նվագել է սովորել 7 տարեկանից: Համագործակցել է Ջանեթ Ջեքսոնի հետ եւ մասնակցել «Շրեկ-2» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքներին:

«Փիլիսոփայությունը գործիք է, միջոցՙ հասկանալու աշխարհը, իրերը, երեւույթները», բացատրել է նա, եւ Ֆրիդրիխ Նիցշեի եւ Ռընե Դեկարտի մասին խորիմաստ եւ հետաքրքրական մանրամասնություններով ու վերլուծականներով գրավել ունկնդիրների ուշադրությունը:

Մանուկյանի վերջին ալբոմը կոչվում է «Այնքան սիրահարված» (So in Love): Նա նաեւ հեղինակ է «Դըլյուզը, Շեյլան եւ ես» գրքի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4