«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2010-06-24 | #117, 2010-06-25 | #118, 2010-06-26


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ

Ռումինիայում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջող էր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի համար, որը սեւերով հաղթեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիեռին: Հայ շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ հանգրվանեց 4-րդ տեղում: Նույնքան միավոր ունեն նաեւ Բորիս Շաթալբաշեւը, Մաքսիմ Տուրովը, Ալեքսեյ Ֆյոդորովը եւ Մարիուս Մանոլախեն: Նրանք առաջատար Դանիել Վոկատուրոյին զիջում են ընդամենը կես միավոր:

Վոկատուրոն սեւերով ոչ-ոքի խաղաց Բորիս Շաթալբաշեւի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Տուրովն ու Ֆյոդորովը, իսկ Մանոլախեն պարտության մատնեց Կոնստանտին Լուպուլեսկուին:

9-րդ տուրում Մխիթարյանը սպիտակներով կխաղա Մաքսիմ Տուրովի հետ: Վոկատուրոյի մրցակիցը կլինի Մարիուս Մանոլախեն, Ֆյոդորովն էլ կմրցի Շաթալբաշեւի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4